Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Թեթև ձեռքով գրված նյութեր են»

«Թեթև ձեռքով գրված նյութեր են»
15.03.2014 | 13:21

Տեխնիկական հագեցվածության ու գլխապտույտ արագության մեր դարում ի՞նչ է շահում և ի՞նչ է կորցնում էլեկտրոնային ու տպագիր մամուլը: Անդրադառնալով irates.am-ի այս հարցին՝ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ասաց, որ տեխնիկան հանգեցրել է տեղեկատվության հակիրճության, արագ մատուցման, արդյունքում մատուցվում է ոչ հստակ, չճշտված տեղեկատվություն: «Որակական կորուստներ անկասկած կան»,- ընդգծեց նա: - Լրագրողն այսօր ստիպված է աշխատել, այսպես կոչված, օնլայն ռեժիմով: Այսինքն, այստեղ ժամանակի խնդիր է, առաջին տեղում են արագությունը, հրատապությունը: Որակը, ցավոք, երրորդ տեղում է: Երբ ուսումնասիրում ես կայքէջերը, տեսնում ես, որ թեթև ձեռքով գրված նյութեր են, առանց խմբագրման, առանց հստակեցման»:

Մեդիա դաշտում տանուլ չտալու համար, լրագրողն, ըստ զրուցակցիս, պետք է սովորի աշխատել բացարձակ` 100 տոկոս օպերատիվությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ